- Main
- Node
- ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
May 17, 2022 | 14:10
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ «Հողի կանչը» խորագրով ասմունքի մրցույթի և նույն խորագրով ստեղծագործական մրցույթի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 103-ամյակին և նպատակ ուներ բացահայտելու ֆակուլտետի տաղանդաշատ ուսանողներին: Միջոցառման ավարտին մասնակիցներն ստացան պատվոգրեր, շնորհակալագրեր և նվերներ։
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Էմմա Նոնինյանը՝ շնորհավորելով ներկաներին Մայր բուհի հիմնադրման 103-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Պատահական չէ, որ ֆակուլտետի «Մեհեան» գրական ակումբի գործունեությունը վերսկսելու համար այս նշանավոր օրն ընտրեցինք։ Այսօր մեզ համար կրկնակի տոն է»,- ասաց Է. Նոնինյանը:
ԵՊՀ դասախոս, բ. գ. թ., դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը ներկայացրեց ժյուրիի կազմը և մրցույթի անցկացման ընթացակարգը:
Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ, «Մեհեան» գրական ակումբի նախագահ Գևորգ Գյուլումյանն իր խոսքում նշեց, որ գրական ակումբը դադարից հետո վերսկսում է իր գործունեությունը. բոլորին սպասվում են հագեցած, բովանդակալից և հետաքրքիր աշխատանքներ:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած մրցույթի արդյունքներն ամփոփեց ժյուրին, որի անդամներն էին հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, Գևորգ Գյուլումյանը և Էմմա Նոնինյանը։
Մրցույթին մասնակցած ուսանողներ Անի Թադևոսյանը, Գոհար Հարությունյանը, Էլեն Գրիգորյանը, Վարդիթեր Ղազարյանը և Կարինե Եղիազարյանը, ըստ վաստակած միավորների, ստացան պատվոգրեր, շնորհակալագրեր և նվերներ։