May 26, 2022 | 19:34
Կրթություն
Ուսանողական
Ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, սեմինարի համակազմակերպիչ Արմեն Թումասյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ ֆիզիկայի հանդեպ ուսանողների ունեցած հետաքրքրվածությունն էլ ավելի կմեծանա անցկացված սեմինարից հետո:
ՄՀՄԻ-ի գիտակրթական կենտրոնի փոխտնօրենը ներկայացրեց ուսանողների ու ասպիրանտների համար նախատեսված ծրագրերը: Այնուհետև առցանց էքսկուրսիա իրականացվեց, որի շրջանակում մասնագետները ներկայացրին, թե ինչպես և ինչ նպատակով է աշխատում արագացուցիչը:
Նշենք, որ սեմինարը կազմակերպվել էր ԵՊՀ-ում և ԱԱԳԼ-ում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ, Դուբնա, ՌԴ) տեղեկատվական կենտրոնի համատեղ ջանքերով: