- Main
- Node
- «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՏԿԱՊԵՍ ՊՈԵԶԻԱՅԻ ԴԵՐԸ»․ ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՄԱՐԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
June 20, 2022 | 13:05
Կրթություն
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՏԿԱՊԵՍ ՊՈԵԶԻԱՅԻ ԴԵՐԸ»․ ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՄԱՐԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Բնապահպանական խնդիրների և էկոլոգիական քաղաքականության բանաստեղծական արձագանքներն անգլո-ամերիկյան պոեզիայում» խորագրով սեմինար։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., սեմինարի բանախոս Մարիանա Սարգսյանը ներկայացրեց բրիտանական և ամերիկյան պոեզիայի համեմատական-էկոքննադատական վերլուծություն։
ԵՊՀ դոցենտը մեզ հետ զրույցում նշեց, որ ժամանակակից գրողներն իրենց ստեղծագործություններում անդրադառնում են բնապահպանական արդի հիմնախնդիրներին, և մարդ-բնություն փոխհարաբերությունը մշտապես նրանց ուշադրության կենտրոնում է:
«Բրիտանական գրականության և լեզվամշակույթի հետազոտության լաբորատորիայի հետ համատեղ ուսումնասիրել ենք անգլո-ամերիկյան պոեզիան, որի միջոցով ներկայացվում են բնապահպանական արդի խնդիրները։ Դրանց մասին մտահոգությունները բարձրաձայնելու, իրազեկելու և անհապաղ գործողությունների կոչ անելու գործում մեծ է հատկապես պոեզիայի դերը»,- ասաց Մ․ Սարգսյանը:
Հետազոտությունն իրականացվել է մասնավորապես շրջակա միջավայրի պահպանման և գլոբալ տաքացման մարտահրավերների համատեքստում՝ ժամանակակից անգլալեզու պոեզիայի հենքի վրա։