- Main
- Node
- ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՌԵԿՏՈՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ
June 20, 2022 | 15:32
Կրթություն
Գիտություն
ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՌԵԿՏՈՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կազմակերպվեց հանդիպում հայազգի գիտնական, տնտեսագետ, ֆիզիկոս, Ռուսական տնտեսագիտական դպրոցի (РЭШ) ռեկտոր Ռուբեն Սերգեյի Ենիկոլոպովի հետ։
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, այնուհետև ելույթ ունեցան ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի այլ անդամներ:
Դեկան Հայկ Սարգսյանը և պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը հրավիրյալ գիտնականին ներկայացրին ֆակուլտետում գործող բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը, այդ թվում՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալու կրկնակի դիպլոմ՝ Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի:
Ռուբեն Ենիկոլոպովը ԵՊՀ-ի և Ռուսական տնտեսագիտական դպրոցի միջև գիտակրթական համագործակցության եզրեր գտնելու հույս հայտնեց։
Քննարկմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները և պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ։