- Main
- Node
- ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ («FEMS») ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
July 07, 2022 | 17:12
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ («FEMS») ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացված կոնֆերանսի ժամանակ Բելգրադի համալսարանի երիտասարդ գիտնական Միլկա Մալեսևիչը հաղթող է ճանաչվել «Լավագույն պաստառ» անվանակարգում, և ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նրան շնորհել է հայ մեծանուն գիտնական Արմեն Թռչունյանի անվան մրցանակ։
1974 թ. հիմնադրված Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիան իր կազմում ընդգրկում է եվրոպական 41 երկրում գործող ավելի քան 57 ընկերություն՝ համախմբելով շուրջ 30.000 գիտնականների, արդյունաբերողների և կրթության ոլորտի ներկայացուցիչների։
Կոնֆերանսին մասնակցած ԵՊՀ պատվիրակության անդամները ներկայացնում էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։ Այցի ընթացքում նրանք հանդես են եկել բանավոր և պաստառային զեկույցներով: «Լավագույն պաստառ» անվանակարգում հաղթող ճանաչված երիտասարդ գիտնական Միլկա Մալեսևիչը պարգևատրվել է պրոֆեսոր Արմեն Թռչունյանի անվան մրցանակով։
Նշենք, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, կ.գ.դ. Ա. Թռչունյանը երկար տարիներ եղել է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչը, ինչպես նաև «FEMS»-ի ու Ամերիկյան մանրէաբանների ընկերության պատվիրակ։