Իրավագիտության ֆակուլտետի դիմորդներին
ԵՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության մրցույթներին կարող են մասնակցել միայն «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները:
*Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար գրել law@ysu.am էլհասցեին:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դիմորդներին
ԵՊՀ «Հոգեբանություն» մասնագիտության «Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթի համար հայտեր կարող են ներկայացնել «Հոգեբանություն», «Փիլիսոփայություն», «Մանկավարժություն», «Սոցիալական մանկավարժություն», «Սոցիոլոգիա», «Սոցիալական աշխատանք», «Կենսաբանություն» և «Բժշկագիտություն» մասնագիտությունների բակալավրիատի շրջանավարտները:
*Հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրել phil_psy@ysu.am էլհասցեին:
Ֆարմացիայի ինստիտուտի դիմորդներին
ԵՊՀ «Ֆարմացիա» մասնագիտության «Ֆարմացիա» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթի համար հայտեր կարող են ներկայացնել ինչպես «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների բակալավրիատի շրջանավարտները, այնպես էլ հարակից մասնագիտությունների շրջանավարտները, սակայն դիպլոմի հավելվածում պարտադիր պետք է ներառված լինեն հետևյալ դասընթացները.
- Կենսաքիմիա,
- Կենսաբանություն,
- Անատոմիա և ֆիզիոլոգիա։
ԵՊՀ «Ֆարմացիա» մասնագիտության «Դեղերի որակի վերահսկում» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթի համար հայտեր կարող են ներկայացնել «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» մասնագիտությունների բակալավրիատի շրջանավարտները:
*Հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրել pharmacy@ysu.am էլհասցեին: