Մանկավարժ, պրոֆեսոր
Ծնվել է 1892 թ. դեկտեմբերի 25-ին Զանգեզուրի Տեղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի ծխական դպրոցում, միջնակարգը՝ Գորիսի ուսուցչական սեմինարիայում, որն ավարտելուց հետո մի քանի տարի Զանգեզուրի գյուղերում զբաղվել է ուսուցչությամբ:
1920 թ. ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը, մասնակցել Զանգեզուրի հեղափոխական շարժումներին: 1921 թ. աշխատել է որպես Զանգեզուրի
գավառային կոմիտեի նախագահ: 1923 թ. գործուղվել է Մոսկվա՝ ուսանելու կոմունիստական դաստիարակության ակադեմիայում: 1928 թ. աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում, ապա վարել Երևանի գավառային լուսավորության բաժնի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) և Ապարանի շրջանային լուսավորության բաժնի վարիչի պաշտոնները:
1931-1933 թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր: 1933 թ. ստացել է պրոֆեսորի կոչում և նշանակվել ԵՊՀ պատմագրական ֆակուլտետի դեկան: 1936-ից աշխատել է որպես Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի փոխտնօրեն և մանկավարժության ամբիոնի վարիչ:
Վախճանվել է 1943 թ. մայիսի 11-ին Երևանում: