Deadline:
25 September 2023
Category:
Vacancy
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
Job type:
In office
Main Responsibilities
- Բանկի ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքների մեթոդական օժանդակում, դրանք օրենսդրական տեխնիկայի պահանջներին, փոխհամաձայնեցվածության և միասնականության ապահովման սկզբունքին համապատասխանեցում,
- Բանկի ստորաբաժանումների գործունեությունը և նրանց կողմից իրականացվող գործառնությունները և մատուցվող ծառայությունները կանոնակարգող ներքին իրավական ակտերի նախագծերի կազմում, խմբագրում,
- Ներքին իրավական ակտերի գործողության ժամկետների մշտապես հաշվառում, ստորաբաժանումներին ծանուցման նամակների նախագծերի պատրաստում,
- Բանկի կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատման ենթակա ներքին իրավական ակտերի նախապատրաստում,
- Փաստաթղթերի տարածման ցանկի և Ներքին իրավական ակտերի հաշվառման մատյանի վարում,
- Ներքին իրավական ակտերի և դրանց առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային բազաների վարում, արխիվացում,
- ՀՀ կենտրոնական բանկից, ՀՀ բանկերի միությունից ստացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Բանկի դիրքորոշումն արտացոլող նամակների պատրաստում,
- Բանկի ներքին իրավական ակտերի գործնական կիրառման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտում,
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն,
- Բանկային օրենսդրության, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
- Կորպորատիվ կառավարման սկզբունքների իմացություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Համակարգչային համապատասխան գիտելիքներ
- Ժամանակի կառավարման ունակություն,
- Վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն,
- Թիմային աշխատանքի և շփման հմտություններ: