Հելսինկիի համալսարանի պրոֆեսորը դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում
ԵՊՀ պատմության ֆակուլտետ
Ս․թ․ փետրվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընթերցասրահում դասախոսություն կկարդա Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, «Ֆինլանդիայի պատմություն» աշխատության հեղինակ Հենրիկ Մեյնանդերը։
Պրոֆեսորի «Ֆինլանդիայի պատմություն» աշխատությունը թարգմանվել է 18 լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Հայերեն թարգմանության համար Հենրիկ Մեյնանդերը լրացրել է գրքի նախաբանն ու վերջին գլուխը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի ընդհանրություններին։
Դասախոսությանը ներկա կլինեն ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները և թեմայով հետաքրքրված այլ անձինք։