«Կարիերայի ուղղորդման և գործատուին ճիշտ ներկայանալու հմտություն» խորագրով երկօրյա դասընթաց
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 503 ընթերցասրահ
Ս․թ․ փետրվարի 14-ին և 15-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահի մեծ սրահում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կանցկացվի «Կարիերայի ուղղորդման և գործատուին ճիշտ ներկայանալու հմտություն» խորագրով երկօրյա դասընթացը։
Դասընթացի շրջանակում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
1․ CV կազմելու հիմունքներ,
2․ համոզիչ մոտիվացիոն նամակ գրելու հմտություններ,
3․ հարցազրույցին ճիշտ ներկայանալու նրբություններ,
4․ կարիերայի ուղղորդման գործիքներ։
Դասընթացը կվարի երիտասարդների զբաղվածության, կարիերայի ուղղորդման միջազգային փորձագետ, դասընթացավար Լիլիթ Հակոբյանը։