Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ
ՀՀ ֆինանսների նախարարություն
Ս․թ․ փետրվարի 19-ին՝ ժամը 14։30-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ կքննարկվեն ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում կրթական ծրագրերի վերաբերյալ համագործակցության հնարավորությունները, կդիտարկվեն աշխատաշուկայում առկա առաջարկի և պահանջարկի բացերը, ինչպես նաև վերջիններիս լրացման հնարավորությունները և հեռանկարները։