«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոտ դ'Ազուր համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողների և ասպիրատների համար` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու/հետազոտական աշխատանքեր կատարելու նպատակով:
Անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Կոտ դ'Ազուր):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. բակալավրի դիպլոմի պատճեն (ասպիրանտների համար՝ մագիստրատուրայի դիպլոմի պատճեն),
6. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
8. անգլերենի/ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական:
Կոտ դ'Ազուր համալսարանի վերաբերյալ մանրամասները՝ կից ֆայլում:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան