ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Thursday, april 18, 2024
60 րոպե
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկով 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:
Ս.թ. ապրիլի 18-ին` 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հանդես կգան «Հուշարձանապահպանություն. երիտասարդության ներուժը» թեմայով դասախոսությամբ, որի շրջանակում կքննարկվեն Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանության, վերջինիս ընթացքում առաջացած խնդիրների, դրանց լուծման եղանակների, երիտասարդությանն այդ գործընթացներին մասնակից դարձնելու և ոլորտին առնչվող մի շարք հարցեր: