Ս․թ․ ապրիլի 25-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․դ․ Աշոտ Հայրունին հանդես կգա «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և առկա խնդիրները գործող միջազգային իրավունքի համատեքստում» թեմայով դասախոսությամբ։
Դասախոսության շրջանակում անդրադարձ կկատարվի թուրքական ժխտողականության զարգացման նորագույն միտումներին, որոնք կլուսաբանվեն գործող միջազգային իրավունքի հետ պատճառահետևանքային կապի համատեքստում։ Կտրվի հանգամանալից պարզաբանում Գերմանիայի մեղսակցության վերաբերյալ, որի ընդունումը գերմանական Բունդեսթագի կողմից (2016 թ․ հունիս) նոր գործիքակազմ է տալիս ժխտողականության դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար։ Կներկայացվեն ցեղասպանության ճանաչման գործընթացում առկա մի շարք խնդիրներ և դրանց հաղթահարման ուղիները։ Կկատարվի նաև այլ ցեղասպանությունների, մասնավորապես հրեական Հոլոքոստի որոշ կարևոր բաղկացուցիչների հետ կապված պատմահամեմատական վերլուծություն։