«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն գործում է ավելի քան 24 տարի և ապահովագրական շուկայում ունի իր կայուն դիրքը։ Ընկերության առաքելությունն է ՀՀ տարածքում հասարակության լայն խավերին որակյալ ապահովագրական ծառայությունների մատուցումը` ապահովելով սպառողների պահանջների լիակատար բավարարում։
Ընկերության հաջողության գրավականը մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձանցից կազմված թիմն է և թիմի ներսում տիրող դրական մթնոլորտը։
Ընդառաջ գնալով ժամանակի մարտահրավերներին՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ–ն իր թիմակիցների համար մշտապես ստեղծում է աշխատանքային բարենպաստ պայմաններ՝ ժամանակ առ ժամանակ տրամադրելով տարբեր բնույթի բենեֆիթներ։
Ընկերությունը կարևորում է աշխատողների անընդհատ աճն ու զարգացումը․ այդ նպատակով էլ ընկերությունում կազմակերպվում են դասընթացներ, որոնք անցկացնում են ոլորտի բազմամյա փորձ, գիտելիքներ և ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մասնագետները։
Չսահմանափակվելով այս ամենով՝ ընկերությունը խրախուսում է իր աշխատողների ուսուցումը և որակավորման բարձրացումը՝ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ։
Ընտրելով «Սիլ Ինշուրանսը»՝ հնարավորություն կունենաք՝
- ստանալու առողջության ապահովագրության փաթեթ,
- ապահովագրելու ընտանիքի անդամներին,
- օգտվելու տարեկան տրամադրվող վարձատրվող «Day off»–երից և «Time off»-երից,
- ստանալու ընկերության կողմից սպասարկվող «Visa Classic» քարտ,
- աշխատանքը շուտ ավարտելո ծննդյան և նախատոնական օրերին,
- մասնակցելու ընկերության ներսում դասընթացներին, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթին,
- մասնակցելու կամ կազմակերպելու թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարներ,
- մասնակցելու սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների։
Եթե համապատասխանում եք ընկերության պահանջներին և ցանկանում եք համագործակցել, հնարավորություն ունեք Ձեր ինքնակենսագրականն ուղարկելու hr@silinsurance.net էլհասցեին («Թեմա» դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը):
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ։