Թել-Սելը (Telcell) հիմնադրվել է 2007 թ․։ Ընկերությունը հայկական շուկայում առաջիններից մեկն էր, որը գործարկեց տերմինալների միջոցով էլեկտրոնային վճարային համակարգը և ներդրեց թվային մշակույթը ինչպես սպառողների, այնպես էլ գործարար համայնքի համար:
Այսօր Telcell-ը Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում ամենախոշոր համակարգն է՝ 4500+ տերմինալային ցանցով, մայրաքաղաքի և հանրապետության բոլոր մարզերում։
Telcell համակարգից օգտվող ավելի քան 900 հազար օգտատերեր հնարավորություն ունեն վճարումներ կատարելու ավելի քան 450 ծառայությունների դիմաց, Telcell Transfer համակարգով կատարելու քարտից քարտ և ցանկացած բանկային հաշիվ դրամական փոխանցումներ, ինչպես նաև ձևակերպելու արագ վարկեր: Իսկ Telcell Wallet Scan and Pay-ի միջոցով հնարավոր է սմարթֆոնի օգնությամբ ակնթարթորեն վճարել հանրային վայրերում:
Telcell-ն այսօր իրականացնում է նաև Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգը ներդնելու ծրագիրը, որի օգնությամբ հանրային տրանսպորտից (տրոլեյբուս, ավտոբուս և մետրոպոլիտեն) օգտվողները կարող են ձեռք բերել ուղետոմսեր Telcell վճարային տերմինալների և (կամ) բջջային հավելվածի միջոցով։
Մեր տեսլականն է․
Դառնալ հայկական ազգային ֆինանսական էկոհամակարգ, որը ոչ միայն կնպաստի ոլորտի թվային փոխակերպմանը, այլև ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում հաճախորդներին, աշխատակիցներին և գործընկերներին ծանոթ փորձառությունը կձևափոխի հնից նորի, ներկայից ապագայի, բարդից պարզի։ Այսպիսի էկոհամակարգում ֆինանսները դռներ են բացում դեպի նոր հնարավորությունների աշխարհ, որտեղ մարդիկ կարող են երազել ավելի ազատ, գործել ավելի համարձակ, հասնել առավելին և ապրել լիարժեք կյանքով։
Ազատ, հարմար, արագ գործընթացներով հագեցած․ այսպիսի աշխատանքային մթնոլորտ է Telcell-ում, որի աշխատակիցների թիվը մոտ 360 է։ Ընկերության թիմը շարունակում է ընդլայնվել՝ համատեղ ջանքերով իրականացնելու իր առջև դրված նոր ու համարձակ նախագծերը։
Մեր թիմի կազմը շարունակում է ընդլայնվել՝ համատեղ ջանքերով իրականացնելու մեր առջև դրված նոր ու համարձակ նախագծերը։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ։