Արարատբանկը մատուցում է ֆինանսական ծառայություններ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց:
Բանկն ունի 50 մասնաճյուղ: 30.09.2023 թ. դրությամբ այն ունի 1052 աշխատակից:
Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը:
Արարատբանկը Հայաստանի բանկերի միության անդամ է, ինչպես նաև «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը Բանկին հնարավորություն է տալիս առևտուր կատարելու բորսայում շրջանառվող գործիքներով:
Բանկի առաքելությունն է՝ նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ ունենալով սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև և ստեղծելով արժեքներ բաժնետերերի, հաճախորդների և աշխատողների համար:
Բանկի տեսլականն է՝ լինել կայուն, լայն և արդյունավետ մասնաճյուղային ցանց ունեցող հանրային բանկ` օգտագործելով միջազգային և նորագույն տեխնոլոգիաները, ունենալ առաջատար դիրքեր ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի ուղղություններով:
Բանկի արժեքները
1. Հաճախորդներ` ձեռք բերված տարիների ընթացքում, որոնց համար բանկն ապահովում է որակյալ սպասարկում և մատուցում միջազգային մակարդակի ծառայություններ:
2. Բաժնետերեր` կայուն զարգացում և բարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական բաժնետերեր, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հնարավորություններ և ունակություններ՝ բանկը զարգացնելու համար:
3. Անձնակազմ, որն իր գիտելիքների, հմտությունների, բանկի որդեգրած արժեքներին և առաքելությանը նվիրվածության շնորհիվ բանկի գործունեության արդյունավետության և հաջողության գրավականն է:
4. Բանկային տեխնոլոգիաներ` միջազգային և նորագույն` տեղայնացված ներքին միջավայրին:
5. Միջազգային գործընկերներ, որոնք իրենց գիտելիքներով և հարուստ փորձով հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնելու բանկի կողմից ներգրավվող միջոցները և նպաստում են բանկի զարգացմանը:
Արարատբանկի նպատակն է՝Հայաստանի բանկային համակարգում գրավել առաջատար դիրքեր` նպաստելով իր հաճախորդների, բաժնետերերի, անձնակազմի` ՀՀ բոլոր քաղաքացիների բարեկեցությանն ու կենսամակարդակի բարելավմանը, բարօրությանը:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ։