![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-06/image-27-04-24-08-43.png?itok=aLhRN6_y)
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ս․թ․ մայիսի 6-15-ը իրականացնելու է «Հոդվածագրության դպրոց» աննախադեպ ծրագիրը։
Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական այլ հաստատությունների ուսանողները, ասպիրանտները, գիտությամբ հետաքրքրված երիտասարդները:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 3-ը լրացնել հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/jTkcrC2CMQm11LN17։
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր։