«Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը ԵՊՀ-ում
Ս.թ. օգոստոսի 5-9 ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում կանցկացվի «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ճամբար:
Միջոցառումը կմեկնարկի օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին:
Ճամբարի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին ծանոթացնել ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին: Ճամբարականները կարճ ժամանակահատվածում խմբային աշխատանքների միջոցով ինքնուրույն կնախագծեն և կպատրաստեն թվային սպեկտրոմետր:
Ճամբարն անվճար է: Այս տարի «Ֆիզիկան ու մենք»-ին աջակցում են Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպությունները՝ «SPIE»-ն և «OPTICA»-ն, ԵՊՀ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Բրյուսելի ազատ համալսարանի ֆոտոնիկայի խումբը, PhotonicsAI գիտական խումբը, «THORLABS» և «ADVANCED TECHNOLOGIES GROUP» ընկերությունները։