Rate:
Full time
Location:
Ք․ Երևան
Deadline:
09 September 2024
Category:
Vacancy
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
Main Responsibilities
Իրականացնել բանկային պրոդուկտների ուղիղ և խաչաձև վաճառքներ, այդ թվում աշխատավարձային նախագծերի ներգրավում և որակյալ սպասարկում:
- Մանրածախ վարկային, քարտային և փոքր բիզնեսի հաճախորդների ներգրավում, պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ՝ ՀԾ-Բանկ համակարգի կաղապարների օգտագործմամբ
- Վարկային հայտերի ընդունում, ՀԾ-Բանկ համակարգում վարկի և գրավի ձևակերպում, վարկի տրամադրման կարգադրության ձևավորում, վարկային փաթեթների հավաքագրում
- Պլաստիկ քարտերի բացում, վերաթողարկում և փակում
- Հաճախորդների և աշխատավարձային նախագծերի ներգրավման նպատակով՝ պրեզենտացիաների իրականացում, Բանկի կողմից կազմակերպվող BTL-ակցիաներին և «Բանկը աշխատավայրում» միջոցառումներին մասնակցություն
- Իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվող վարկային գործարքների կազմակերպում և իրականացում
- Ամսական վաճառքների պլանների կատարում
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսների, հաշվապահության և տնտեսագիտության ոլորտներում
- Ֆինանսաբանկային կամ հարակից ոլորտներում մեկ տարվա աշխատանքային փորձ (վարկային մասնագետի աշխատանքային փորձը ցանկալի է)
- Բանկային գործի և գործառնությունների, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է