Location:
Ք․ Երևան
Deadline:
20 September 2024
Category:
Vacancy
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
Work hours:
09։00-22։00
Main Responsibilities
Հաճախորդների պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ, արագ և որակյալ սպասարկում:
- ՀԾ-Բանկ համակարգում տարատեսակ վճարումների իրականացում և արագ դրամական փոխանցումների սպասարկում (ֆիզիկական և իրավաբանական անձանց համար)
- Բանկային ծառայությունների (այդ թվում նաև վարկերի) վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԱՔՌԱ հարցումների իրականացում
- Քաղվածքների/տեղեկանքների տրամադրում
- Գլխավոր դրամարկղից դեպի մյուս դրամարկղեր գումարի պահանջի/ավելցուկի հետվերադարձի ձևակերպում
- Վարկային հայտերի ընդունում (սպառողական անգրավ վարկ, վարկային գիծ, առաջնակարգ գրավով վարկ), վարկի և գրավի ձևակերպում՝ սահմանված կաղապարներին համապատասխան, վարկային փաթեթների հավաքագրում
- Սահմանված ամսական վաճառքների պլանների իրականացում
- Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացին մասնակցություն և, ՀՍԴԳ բաժնի պետի բացակայության դեպքում ծրագրային ձևակերպման ապահովում
- Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսների և/կամ տնտեսագիտության ոլորտում
- Բանկային գործի և գործառնությունների, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի
Other information
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 3 օր։