Rate:
Full time
Deadline:
01 October 2024
Category:
Vacancy
«Ծիրան մարկետ» ՍՊԸ
Job type:
In office
Work days:
Mon.
Fri.
Work hours:
09։00-18։30
Main Responsibilities
- Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ
- Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար
- Համագործակցել նոր մատակարար ընկերությունների հետ, ձեռք բերել ընկերության համար լավագույն պայմաններ
- Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր
- Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը
- Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին
- Կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ
- Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար
- Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ
- Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության և մարքեթինգի ոլորտում
- Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ
- Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ՝ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
- MS office փաթեթի գերազանց իմացություն