Քանակական հետազոտությունների հարցաթերթերն անհրաժեշտության դեպքում բերել համապատասխան ձևաչափի՝ ըստ Ընկերությունում մշակված չափանիշների:
Ներկայացնել հարցաթերթը (ինստրուկտաժ) հարցազրուցավարներին և կոորդինատորներին` թրեյնինգային և դերային խաղերի միջոցով:
Ընդունել փորձնական (պիլոտային) հարցաթերթերը և դրանց արդյունքների հիման վրա տվյալների մշակման պատասխանատուին կամ հետազոտությունների տնօրենին ներկայացնել առաջարկություններ:
Կազմել հարցաթերթերի լրացման ուղեցույց` հարցազրուցավարների և կոորդինատորների համար:
Ստուգել հարցաթերթերի բովանդակությունը և մասնակցել կոդավորման գործընթացին:
Հաստատված հարցաթերթին համապատասխան՝ կազմել տվյալների SPSS բազա և մասնակցել տվյալների բազայի ստուգման աշխատանքներին:
Կազմակերպել և վերահսկել SPSS բազայում տվյալների մուտքագրումը` հարցաթերթերի հետ համեմատությամբ` հաճախությունների ճշգրտման և/կամ նորմալ բաշխման հիման վրա:
Մշակել աշխատանքային ուղեցույցների նախագծեր և ժամանակ առ ժամանակ իրականացնել թարմացումներ:
Անհրաժեշտության դեպքում թարգմանել հետազոտության ընթացքին վերաբերող նյութեր հայերենից անգլերեն և հակառակը:
Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ:
Կատարել հետազոտության ընթացքի հետ կապված այլ աշխատանքներ և հրահանգներ:
Սոցիոլոգիայի կամ առընթեր գիտությունների առնվազն բակալավրի որակավորում:
Մասնագիտական աշխատանքային փորձ:
Գրավոր և բանավոր հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, SPSS համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն:
Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն:
Թիմում աշխատելու կարողություն և պատրաստակամություն:
Բարձր անձնական հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, մասնագիտական հետաքրքրվածություն):
Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: