«Բնական միացությունները՝ որպես հակավիրուլենտային ագենտներ՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարելու համար» թեմայով զեկուցում ԵՊՀ-ում
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ, 334 լսարան
Ս.թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:05-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի 334 լսարանում զեկուցումով հանդես կգա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գրեյֆսվալդի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերը:
«Բնական միացությունները՝ որպես հակավիրուլենտային ագենտներ՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարելու համար» («Natural compounds as antivirulent agents to fight multiresistant bacteria») թեմայով զեկուցման լեզուն անգլերենն է:
Մուտքն ազատ է: