Կատարել հարցազրուցավարների տեղաբաշխում և աշխատանքների կազմակերպում մարզային ուղղությունների ժամանակ:
Զուգայցի կամ հեռախոսային հարցման ընթացքում հետևել հարցազրուցավարի կողմից ընտրանքի ճիշտ պահպանմանը, հարցազրույցի անցկացմանը և իրականացնել որակի ընդհանուր ստուգում:
Աշխատանքային օրվա վերջում որակի վերահսկման և բարելավման պատասխանատուին ներկայացնել յուրաքանչյուր հարցազրուցավարի գործունեության գնահատման թերթիկ:
Իրականացնել որակի վերահսկման նպատակով իրականացվող գործառույթներ` ըստ որակի վերահսկման և բարելավման պատասխանատուի կողմից ներկայացված ցուցումների:
Ինչպիսի՞ն պետք է լինի կորդինատորը
Պետք է ունենա բարձրագույն կրթություն։
Կարողանա ազատ շփվել մարդկանց հետ՝ ունենա գրագետ խոսք և լսելու ունակություն։
Շատ լավ իմանա հայոց լեզուն և՛ բանավոր, և՛ գրավոր։
Ունենա կազմակերպչական հմտություններ։
Ունենա թիմային աշխատանքի հմտություններ։
Լինի պատասխանատու, ճշտապահ, ազնիվ։
Կոորդինատորից պահանջվում է
Ծրագրերը միջինում տևում են 10 օր։ Անհրաժեշտ է, որ ներգրավված լինի առնվազն 7 ամբողջական օր։ Ամսվա կտրվածքով միջինում լինում է 1-2 հետազոտական ծրագիր։
Պետք է մասնակցի ընկերության կողմից կազմակերպվող 3-օրյա դասընթացներին և թիմային բոլոր հանդիպումներին, որոնք տեղի են ունենում Երևանի գրասենյակում։
Ծրագրերը միջինում տևում են 10 օր։ Անհրաժեշտ է, որ ներգրավված լինի առնվազն 7 ամբողջական օր։ Ամսվա կտրվածքով միջինում ունենում ենք 1-2 հետազոտական ծրագիր։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://forms.gle/PTZEenaxTZtt4PXe9