Ադմինիստրատիվ աջակցություն
Կազմակերպել ռեսուրսների ներգրավման և հաղորդակցության տնօրենի գրասենյակի աշխատանքները, կազմել աշխատանքային ժամանակացույցներ, համակարգել օրակարգը և պլանավորել հանդիպումներն ու ժողովները
Վարել ներքին և արտաքին նամակագրություն հայերեն, անգլերեն և ռուսերեն, ստանալ նամակներ ու փաստաթղթեր, ապահովել կարգին համապատասխան փաստաթղթաշրջանառություն
Տրամադրել կազմակերպչական և վարչական աջակցություն ռեսուրսների ներգրավման և հաղորդակցության տնօրենին նրա աշխատանքի շրջանակում
Կազմակերպել ռեսուրսների ներգրավման և հաղորդակցության տնօրենի գործուղումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման գործընթացը (օրակարգի կազմում, հյուրանոցի ամրագրում, առավել նպատակահարմար տրանսպորտային ծառայության ընտրություն, համապատասխան փաստաթղթերի լրացում և այլն)
Աջակցել ստորաբաժանման բաժինների տարեկան գործողությունների ծրագրերի կազմման և իրականացման գործընթացին
Հետևել փոխանցված հանձնարարությունների ժամանակացույցներին և պատասխանատուների կողմից վերջնաժամկետների պահպանմանը
Ապահովել ստորաբաժանման տարբեր բաժինների ամսական հաշվետվությունների ստացումը, համակարգումը, մեկ ընդհանուր հաշվետվության ստեղծումը
Աջակցություն ֆոնդահայթայթման և հաղորդակցության գործընթացներում
Պատշաճ վարել նվիրատուների և նվիրատվությունների տվյալների շտեմարանը, ապահովել տվյալների արդիականությունը և ճշգրտությունը
Ներգրավվել նվիրատուների հայտնաբերման նպատակով իրականացվող հետազոտությունների և տվյալների վերլուծության գործընթացներում
Աջակցել ռեսուրսների հայթայթման համար համոզիչ առաջարկների ստեղծմանը (սահիկաշարեր, հաշվետվություններ, ազդեցության և հաջողության պատմություններ)
- Ապահովել, որ բոլոր նվիրատվությունները գրանցվեն, բոլոր նվիրատուների հետ պահպանվի պատշաճ հաղորդակցություն և հետադարձ կապ
Աջակցել ֆոնդահայթայթման արշավներին (ներառյալ ֆոնդահայթայթման միջոցառումները, թվանշային արշավները), ներգրավվել ֆոնդահայթայթման միջոցառումների կազմակերպման մեջ, ապահովել դրանց լոգիստիկ անխափան ընթացքը)
Շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, մշտապես քննել սեփական փորձառությունը
Մասնակցել «Այբ»-ի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, ընդհանուր հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը համայնքաշինության գործընթացում
Հետևել հիմնադրամի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջների
Բակալավրի աստիճան,ցանկալի է բիզնես կառավարման, մարքեթինգի կամ հաղորդակցության ոլորտներում
Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից այլ ոլորտում
Համակարգչային հմտություններ (MS Office, նվիրատուների կառավարման ծրագրակազմով աշխատանքի փորձն առավելություն է)
Գերազանց հաղորդակցման հմտություններ, ազդեցության պատմություններ ներկայացնելու հմտություններ
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Կազմակերպչական ունակություններ
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Արագ կողմնորոշվելու հմտություն և աշխատանքային հոտառություն
Նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու ունակություն
Կրթվելու և ինքնակրթվելու ձգտում և նախաձեռնողականություն
Ճկունություն, բազմաթիվ խնդիրներ միաժամանակ կարգավորելու և վերջնաժամկետներին հետևելու կարողություն, նրբանկատություն
Գաղտնի տեղեկությունների հետ աշխատելու կարողություն
Թիմում աշխատելու ունակություն
Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն և ճշտապահություն
Կրթության ոլորտի հանդեպ հետաքրքրություն և նվիրվածություն