Location:
Ք․ Երևան
Deadline:
07 November 2024
Category:
Vacancy
«Այբ» դպրոց
Main Responsibilities
- Կատարել աշակերտների մասնագիտական կողնորոշմանն ուղղված աշխատանքներ
- Բացահայտել աշակերտների կարիքները, հետաքրքրող մասնագիտական ուղղությունները՝ աշակերտների հետ անհատական հանդիպումների, դպրոցի ուսուցչական համայնքի հետ համագործակցության միջոցով
- Կատարել հետազոտություններ արդի աշխատաշուկայի, բուհական ընդունելության, կրթաթոշակների և դրանց առնչվող այլ թեմաների վերաբերյալ
- Մասնակցել աշակերտների՝ տարբեր աշխատավայրեր ճանաչողական այցերի կազմակերպմանը
- Կազմակերպել աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ (դպրոցի շրջանավարտների, տարբեր համալսարանների ներկայացուցիչների, տարբեր ոլորտների մասնագետների հետ)
- Կազմակերպել «Սովորում եմ աշխատելով» ամենամյա աշխատանքային տոնավաճառը՝ համագործակցելով դպրոցի այլ բաժինների հետ
- Աջակցել աշակերտներին բուհական ընդունելության (տեղական և միջազգային) դիմում-հայտերի լրացման գործընթացում (դիմում-հայտ, էսսե և ընթացիկ հարցեր)
- Կազմակերպել մասնագիտական կողմնորոշման բաժնի գրասենյակային աշխատանքները․ կազմել աշխատանքային ժամանակացույցներ, համակարգել օրակարգը և պլանավորել հանդիպումներն ու ժողովները
- Վարել մասնագիտական կողմնորոշման բաժնի նամակագրությունը աշակերտների, ծնողների, դպրոցի այլ բաժինների, ինչպես նաև արտաքին շահակիցների (համալսարաններ, գործատուներ և այլն) հետ
- Շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, մշտապես քննել սեփական փորձառությունը
- Մասնակցել «Այբ»-ի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, ընդհանուր հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը համայնքաշինության գործընթացում
- Հետևել դպրոցի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջների
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն հոգեբանության, կրթության կազմակերպման կամ հարակից այլ ոլորտում
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Անգլերենի լավ իմացություն
- Համակարգչային հմտություններ (MS Office)
- Կազմակերպչական հմտություններ, ինքնակազմակերպվածություն
- Ադմինիստրատիվ աշխատանքի հմտություններ
- Պատասխանատվություն ստանձնելու ունակություն
- Թիմում աշխատելու և թիմակիցների հետ համագործակցելու ունակություն
- Սեր և խանդավառություն երեխաների և կրթության նկատմամբ