Ձեզանից պահանջվելու է կարդալ և սերտել «Անհատական դեպքերի անվտանգային հաղորդումների դեղազգոնության» դասընթացները ԿլինՉոյսի առցանց ուսումնական պլատֆորմում:
Դասընթացավարի կողմից համապատասխան թեմայի համար նախատեսված դասախոսություն-վերապատրաստումների ավարտից անմիջապես հետո պետք է լրացնել ԿլինՉոյս առցանց ուսումնական պլատֆորմի պարտադիր դասընթացները:
Պատասխանել բոլոր հարցերին՝ օգտագործելով վկայակոչված փաստաթղթերում առկա տեղեկությունները:
Բավարարել շաբաթական ակնկալիքները վերապատրաստման և ուսուցման փուլերի ընթացքում:
Կարդալ նյութը նախքան հարցումը/թեստավորումը և պատրաստվել յուրաքանչյուր սեսիային:
Համոզվել, որ բավարարել եք բոլոր ստուգարքների պահանջվող շեմը:
Պլանավորել արձագանքների և առաջընթացի կանոնավոր քննարկումներ Ձեր խորհրդատուի հետ:
Լինել ընկալունակ հետադարձ կապին և անդրադառնալ գնահատման բոլոր արդյունքներին՝ անհրաժեշտության դեպքում հետադարձ կապ ապահովելով դաընթացավարի և խորհրդատուի հետ:
Սովորել ստանալ և տեսակավորել տարբեր աղբյուրներից ստացված անցանկալի երևույթների մասին հաղորդումները որպես ինքնաբուխ, գրականությունից, կանոնակարգովորող մարմնից և կլինիկական փորձարկումներից ծագած, ապահովելով հավաքված տեղեկությունների ճշգրտությունն ու ամբողջականությունը:
Պատրաստվել յուրաքանչյուր վերապատրաստման թեմային, փորձել հանձնարարված դեպքերը և պատրաստ լինել ներկայացնելու դրանք:
Ծանոթանալ անցանկալի երևույթների ծածկագրմանը՝ օգտագործելով Կանոնակարգավորիչ գործողությունների տերմինաբանության բժշկական բառարանը (MedDRA):
Սովորել հսկողության ներքո կատարել տվյալների վավերականության ստուգում, տվյալների ծածկագրում և որակի ստուգման գործընթացներ:
Վերադասի հսկողությամբ փորձել սևագրել դեպքերի պատմողական ամփոփագրեր ստանդարտ ձևանմուշների կիրառմամբ:
Ծանոթանալ անվտանգության գնահատման հիմունքներին, այդ թվում՝ լրջության, սպասելիության և պատճառականության գնահատումներին:
Իրականացնել տվյալների մուտքագրում ուսուցողական միջավայրում, ներառյալ՝ հիվանդի մասին տեղեկատվությունը, արտադրատեսակի մանրամասները, պատճառականությունը, պիտակավորման և լրջության գնահատումները, անցանկալի երևույթների MedDRA ծածկագրումը, բժշկական անամնեզը, լաբորատոր բացահայտումները և պատմողական ամփոփագրերի սևագրումը:
Հսկողության ներքո ապահովել զեկուցելի դեպքերի պատեհաժամ և ճշգրիտ հաղորդակցումը կանոնակարգավորման ժամկետների համաձայն:
Սահմանված ժամկետներում ավարտել ուսուցողական միջավայրում դեպքերի մշակման միջոցառումները՝ առաջնահերթություն տալով հանձնարարված դեպքերին՝ գործավարձային պայմանագրերի և կանոնակարգավորման ժամկետների համաձայն՝ միաժամանակ մասնակցելով ամենօրյա գործահոսքի կառավարմանը:
Հավուր պատշաճի փաստագրել աշխատանքը, լրացնել տաբելները և մասնակցել հետադարձ կապի նիստերին:
Պահպանել Պատշաճ դեղազգոնության գործելակերպի համապատասխան մոդուլների և ԱՄՆ Դաշնային կարգավորման կանոնադրության ուղեցույցների իրազեկվածության և ըմբռնման բարձր մակարդակ:
Տեղեկացված մնալ ԿլինՉոյսի ընթացակարգերից և ուղեցույցներից՝ կանոնակարգումային համապատասխանություն ապահովելու համար:
Ակտիվորեն մասնակցել դեղազգոնության ժողովներին, քննարկումներին և աշխատաժողովներին:
Սահմանված ժամկետներում ավարտել բոլոր՝ ինչպես ԿլինՉոյսի, այնպես էլ դեղագործական ընկերության հանձնարարած դասընթացները:
Կատարել թիմի ղեկավարի/կառավարչի կողմից հանձնարարված կոնկրետ առաջադրանքներ՝ ապահովելով որակ և համապատասխանություն նախագծի պահանջներին:
Լինել Գաղտնիության քաղաքականությունից իրազեկված և ապահովել այն, ինչպես նաև անվտանգության ցանկացած հնարավոր կամ իրական խախտում հաղորդել կիրարկելի բաշխման ցուցակին:
Կրթություն և փորձ.
Բակալավրիատ՝ «Բնական գիտություններ», «Դեղագործություն», «Բժշկություն», «Քույրական գործ», «Կենսատեխնոլոգիա» կամ հարակից ոլորտներում:
Դեղագործության, կլինիկական հետազոտությունների կամ դեղորայքի անվտանգության սկզբունքների հիմնական ըմբռնում:
Գրավոր և բանավոր անգլերենի վարժ տիրապետում:
Տեղեկատվության ընդհանրացման, ստուգման և մշակման ճշգրտության բարձր մակարդակ:
MS Office (Word, Excel, PowerPoint) ծրագրակազմի իմացություն և ընդհանուր համակարգչային գրագիտության։
Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:
Ակադեմիական ծրագրի մանրամասները.
Ակնկալվող մեկնարկը՝ 13 հունվարի, 2025թ․։
Տևողությունը՝ 3 ամիս (մինչև 14 ապրիլի, 2025թ․)։
Վայրը՝ ԿլինՉոյսի գրասենյակներից մեկը։
Հաճախում՝ շաբաթական 5 օր՝ տոնական և ոչ աշխատանքային օրերից բացի։
Մեր առավելությունները.
Ճկուն աշխատանքային գրաֆիկ։
Լիարժեք կատարողական և զարգացման գործընթաց աշխատավարձի տարեվերջյան վերանայումներով։
Աշխատակիցների գոհունակության հարցում․ Ձեր արձագանքը կարևոր է շարունակական բարելավման համար։
Առողջության ապահովագրություն։
Դիմելու գործընթացը․
Ձեր ինքնակենսագրականը (CV) ներկայացնելուց հետո կստանաք հաստատում, որ մենք ստացել ենք այն: Եթե Դուք բավարարեք պահանջներին, ապա որպես առաջին քայլ կհրավիրվեք անգլերենով հեռախոսային հարցազրույցի: Դիմումների մեծ քանակից ելնելով՝ մենք ընկերությունը չի կարողանա յուրաքանչյուրին առանձին-առանձին կանչել հարցազրույցի, եթե Դուք չանցնեք հեռախոսազրույցի փուլը: Աշխատանքի ընդունվելու համար պետք է հաջողությամբ ավարտել եռամսյա անվճար ակադեմիական ծրագիրը: Այն լինելու է առկա, շաբաթը հինգ անգամ ընկերության գրասենյակներից մեկում:
Ակադեմիական ծրագիրը նախատեսում է մեկնարկել հունվար ամսին: