Սիրելի՛ համալսարանականներ,
2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները մեկնարկել են հետևյալ ժամանակացույցով.
ա) առկա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա. մեկնարկը՝ ս.թ. փետրվարի 3-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. մայիսի 30-ին,
բ) հեռակա ուսուցման 1-ին կուրսի համար դասերը կմեկնարկեն ս.թ. մարտի 10-ին և կավարտվեն ս.թ. մայիսի 31-ին,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս. մեկնարկը՝ ս.թ. փետրվարի 3-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. մարտի 28-ին,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի դասերը կմեկնարկեն ս.թ. մարտի 10-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. ապրիլի 12-ին:
2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի ստուգարքների ընդունումը կմեկնարկի.
ա) առկա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա՝ ս.թ. մայիսի 26-30-ը,
բ) հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա՝ ս.թ. մայիսի 26-31-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ս.թ. մարտի 26-28-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ս.թ. ապրիլի 10-12-ը:
2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման քննաշրջանները կանցկացվեն ս.թ. հունիսի 2-21-ը,
բ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ս.թ. մարտի 31-ից ապրիլի 4-ը,
գ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ս.թ. ապրիլի 14-19-ը:
2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման պարտքերի մարումը նախատեսվում է.
ա) առկա ուսուցում.
1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. հունիսի 27-ից հուլիսի 3-ը,
2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. օգոստոսի 22-30-ը,
բ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս.
- 1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. ապրիլի 7-11-ը,
- 2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. ապրիլի 14-18-ը,
գ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս.
1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. ապրիլի 21-26-ը,
2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. ապրիլի 28-ից մայիսի 3-ը: