«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Վալլադոլիդի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ասպիրանտների համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով հետազոտություններ կատարելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերեն/իսպաներենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց։
Մասնագիտությունների ցանկը հնարավոր է գտնել հետևյալ կայքէջում։
Մանրամասն տեղեկություններ ծրագրի և ֆինանսավորման մասին՝ այստեղ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մարտի 28-ը:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)։
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան