
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիր:
Եթե ցանկանում ես ստանալ մասնագիտական փորձ, կերտել մասնագիտական ուղի, աշխատել երկրի առաջատար ֆինանսական կառույցներից մեկում և ձևավորել կայուն կարիերա, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։
- Ծրագիրը նախատեսված է խոստումնալից ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են ֆինանսական համակարգով
- Ծրագրի տևողությունը 1 տարի է, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել Կենտրոնական բանկի տարբեր ստորաբաժանումներորում՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ և գիտելիքներ
- Յուրաքանչյուր մասնակից կունենա մենթոր, ով կաջակցի մասնագիտական զարգացման ճանապարհին
- Յուրաքանչյուր մասնակից կունենա աշխատանքային ընկեր, ով կօգնի ադապտացվել և ինտեգրվել Կենտրոնական բանկի մշակույթին
Ծրագրի մասնակիցը ձեռք կբերի․
- Իրական աշխատանքային փորձ՝ ներգրավվելով ՀՀ կենտրոնական բանկի տարբեր ստորաբաժանումներում
- Համագործակցություն ոլորտի փորձագետների հետ, ովքեր ապահովում են երկրի գների և ֆինանսական համակարգի կայունությունը
- Հնարավորություն ներդրում ունենալ հանրային բարեկեցության գործում
- Մասնակցություն Կենտրոնական բանկի ռազմավարական նախագծերին, որոնց միջոցով կզարգացնի վերլուծականև քննադատական մտածողությունը
- Հնարավորություն շարունակել կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ծրագրի ավարտին լավագույն մասնակիցները կարող են դառնալ բանկի աշխատակից
- Ճկունություն
- Վարձատրություն՝ ծրագրի ամբողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են
- Պատասխանատվություն՝ծրագրի ընթացքում լիարժեք ներգրավվելու և հանձնարարությունները պատշաճ կատարելու համար
- Սովորելու պատրաստակամություն՝ նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու, տարբեր նախագծերի շրջանակում նոր մարտահրավերների բախվելու համար
- Նորարարական և աճի մտածողություն՝ գաղափարներ առաջարկելու և խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ ցուցաբերելու համար
- Թիմային աշխատանք՝ գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու և ընդհանուր նպատակներին հասնելու համար
- Բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանող
- Մագիստրատուրայի ուսանող
- Մասնագիտություններ՝ տնտեսագիտություն, ֆինանսներ, բիզնես կառավարում, վիճակագրություն, հաշվապահություն, իրավաբանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, միջազգային հարաբերություններ և այլ հարակից ոլորտներ
- Լեզուներ՝ հայերեն՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի B2 մակարդակ
Ծրագրի հիմնական շրջափուլերը․
- Ադապտացիա (2 ամիս)
Մասնակիցները կանցնեն ադապտացման ինտենսիվ փուլ, որի ընթացքում կծանոթանան բանկի ներքին գործընթացներին, մշակույթին և աշխատանքային կարգին
- Նախագիծ 1 (4-5 ամիս)
Մասնակիցները կներգրավվեն առաջին ռազմավարական նախագծում, կաշխատեն տարբեր ստորաբաժանումների հետ՝լուծելով իրական խնդիրներ՝ ներդնելով իրենց նորարարական մոտեցումները
- Նախագիծ 2 (4-5 ամիս)
Մասնակիցները կներգրավվեն երկրորդ ռազմավարական նախագծում՝ ավելի բարդ խնդիրներով։ Այս փուլում նրանք կցուցադրեն ավելի բարձր մակարդակի կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
- Ծրագրի գնահատում
Ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտին տեղի կունենա մասնակիցների 360 աստիճան գնահատում և ներկայացում՝ ըստ կատարած աշխատանքների, ձեռք բերված փորձի և թիմային հաջողությունների
Ընտրության փուլեր
- Նախնական զտման փուլ՝ ըստ ինքնակեսագրականի և մոտիվացիոն նամակի
- Թեստավորման փուլ՝ լեզուների իմացության մակարդակ և տրամաբանություն թեստ
- Մշակության համապատասխանության փուլ՝ տեսաձայնագրվող հարցազրույց
- Եզրափակիչ փուլ՝ պանելային հարցազրույց ծրագրի գնահատող կոմիտեի անդամների հետ
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ և լրացնել բոլոր պահանջվող դաշտերը՝ Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիր։