Վերջին տասնամյակների ընթացքում նորագույն մեթոդների վրա հիմնված հնագիտական հետազոտությունները ՀՀ տարածքում հեղաշրջիչ նշանակություն ունեցան մեր երկրի հնագույն պատմության վերակազմության գործում: Որակապես և քանակապես հարստացած աղբյուրագիտական հենքի շնորհիվ հնարավոր դարձավ նորովի մեկնաբանել հայ ժողովրդի հնագույն պատմության բազմաթիվ հարցեր: Այս համատեքստում ներկայացված թեմայի շրջանակում իրականացվում է Հայաստանի հնագիտական հուշարձանների և հնալանդշաֆտի ուսումնասիրություն: Այն ներառում է դաշտային աշխատանքներ, նյութի լաբորատոր մշակում, չափագրում և հրապարակում: Լաբորատորիայի աշխատանքները ծավալվում են հետևյալ հիմնական ուղղություններով. Հայաստանի տարածքի բնակեցումը և դրա փուլերը, Հայաստանի տարածքում վաղ երկրագործական մշակույթի առաջացումը և տարածումը, Հայաստանի մեգալիթյան և կոթողային հուշարձանների առաջացումը և էվոլյուցիան, Հայաստանում հին և միջնադարյան քաղաքակրթական միավորների առաջացումը և զարգացումը, թանգարանային նյութի մոնիթորինգ և հանրայնացում:
- Main
- Node
- Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիա