Հունաստանի Թեսալոնիկե քաղաքի Արիստոտելի անվան համալսարանի «Յասոն» ծրագիրը հայտարարում է հունարենի և հունական մշակույթի ամառային դասընթացների մասնակցության մրցույթ հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետների ուսանողների համար:
Ամառային դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ հունարենի առնվազն միջին մակարդակի իմացություն:
Դասերն սկսվելու են ս.թ. հունիսի 26-ին և ավարտվելու են հուլիսի 21-ին:
«Յասոն» ծրագիրը հոգալու է հետևյալ ծախսերը՝ գրանցում, ուսուցողական նյութերի տրամադրում և վիրտուալ այցելություններ հնագիտական վայրեր ու թանգարաններ:
Դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով, առավոտյան ժամերին, յուրաքանչյուր աշխատանքային օր:
Հետաքրքրվողները մինչև ապրիլի 15-ը պետք է ուղարկեն դիմում-հայտ lizkarimyan@ysu.am էլհասցեին, որտեղ անհրաժեշտ է հունարենով հիմնավորել հունարենի հանդեպ հետաքրքրվածությունը՝ առավելագույնս 400 բառի սահմաններում, ինչպես նաև կցել ինքնակենսագրությունը՝ նշելով ուստարվա և մասնագիտության վերաբերյալ տեղեկություն:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի վերջնական ընտրության համար: