«Մաշտոց» կրթական հիմնադրամը հայ-կանադական բարեգործական նախաձեռնությամբ շուրջ 16 տարի աջակցում է Հայաստանում սովորող երիտասարդներին՝ ամբողջությամբ կամ մասնակի հովանավորելով ուսման վարձի վճարումը և զուգահեռաբար՝ կրթաթոշակ տրամադրելով։
Ծրագրին դիմելու հնարավորություն ունեն ԵՊՀ հետևյալ ֆակուլտետների առաջին կուրսի և՛ անվճար, և՛ վճարովի համակարգում սովորող ուսանողները.
1. ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2. միջազգային հարաբերությունների ֆակուլտետ,
3. ռադիոֆիզիկայի ֆակուլտետ,
4. փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ,
5. եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ:
Անվճար համակարգով սովորողները, որոնք կընտրվեն, կստանան կրթաթոշակ ամսական կտրվածքով։
Վճարովի համակարգով սովորողների ամբողջ վարձը կհոգա հիմնադրամը (առաջինից մինչև վերջին կուրս) և զուգահեռաբար՝ կրթաթոշակ կտրամադրի ամսական կտրվածքով։
Հոգաբարձուների խորհուրդը հաշվի է առնելու բարձր առաջադիմությունը և դիմորդների սոցիալական վիճակը։
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 27-ը ներառյալ։
Դիմումն անհրաժեշտ է լրացնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3zR7yN7:
Սույն դիմումը լրացնելուն պես հարկավոր է առաջին կիսամյակի ակադեմիական տեղեկագիրը և համալսարանի համապատասխան ֆակուլտետի առաջին կուրսում սովորելու մասին փաստող տեղեկանքն ուղարկել mashtots.edu@gmail.com էլհասցեին` որպես մեկ կից ֆայլ։
Տեղեկագրերը չներկայացնելու կամ վերը նշված ձևաչափիչ տարբերվող ձևով ներկայացնելու դեպքում հիմնադրամը չի դիտարկի դիմումը։