Մեկնարկել է Շվեյցարիայի կառավարության կողմից տրամադրվող ամբողջական կրթաթոշակների մրցույթը, որի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան սովորելու և հետազոտություններ կատարելու Շվեյցարիայի համալսարաններում և գիտակրթական հաստատություններում։
Հայ դիմորդների համար սահմանված՝ Շվեյցարիայի կառավարության 2023–2024 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակում նախատեսվում են հետազոտական, ասպիրանտական և հետդոկտորական կրթաթոշակներ:
Դիմելու ընթացակարգին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ այստեղ: