Լեհաստանի Բիալիստոկի համալսարանը կազմակերպում է «Լեհական-եվրոպական իրավագիտության դպրոց» («Polish-European School of Law») «SPINAKER» ԵՄ ծրագրի շրջանակում:
ԵՊՀ իրավագիտության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներին և ասպիրանտներին Բիալիստոկի համալսարանը ծրագրին մասնակցելու համար տրամադրում է կրթաթոշակ: Այն կազմում է 5000 PLN, որը համարժեք է մոտավորապես 1065 եվրոյի: Գումարը նախատեսված է ավիատոմսերի, կեցության (համալսարանի հանրակացարանում) և սննդի ապահովման համար: Բացի դրանից՝ ուսանողներին կտրամադրվի հավելյալ գումար՝ Բիալիստոկ քաղաքում հանրային տրանսպորտից օգտվելու համար:
«Լեհական-եվրոպական իրավագիտության դպրոց» կրթական ինտենսիվ ծրագիրը ներառում է 50 ժամ դասընթաց, որից 26 ժամը (2 շաբաթ)՝ առցանց, հեռակա, և 24 ժամը՝ առկա՝ Բիալիստոկի համալսարում:
Դասընթացները լինելու են անգլերենով և տեղի են ունենալու ս. թ. մայիսի 8-ից մինչև հունիսի 2-ը (առցանց՝ 08.05.-19.05, առկա՝ 22.05.- 02.06):
Դասընթացների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ հետևելով հետևյալ կայքէջին:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 31-ը՝ ժամը 17:00:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերենով, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2.ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6.անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության տեղեկանք
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություն սստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան