«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանների (Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, քիմիայի ֆակուլտետների հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի համար 2022/2023 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով (8 ժամ) դասավանդելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 17-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերենով, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ հիմնական աշխատակից լինելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռախոս՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան