- Main
- Node
- «Դասից դուրս» Մարտին Գրիգորյանի հետ
May 15, 2018 | 15:12
«Դասից դուրս» Մարտին Գրիգորյանի հետ
ՄԵԾ ԱՐՎԵՍՏ ԿԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԱՅԼ ԲՆԱՏՈՒՐ
Հարցազրույց Ֆիզիկայի ֆակուլտետի
Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ
Մարտին Գրիգորյանի հետ
1. Որն է Ձեր կյանքի կարգախոսը:
Որքան հնարավոր է օգտակար լինել:
2. Արվեստը կյանքի…
Մարդու գոյություն ունենալն ինքնին արվեստ է:
3. Երաժշտությունը…
Մերձեցում է թե շրջապատի տարբեր տարերի, թե ազգությունների ու պետությունների միջև:
4. Գիրք, որը փոխեց Ձեր հայացքները:
Ուսանողական տարիների կարդացած յուրաքանչյուր գիրք որոշակի ազդեցություն է ունեցել: Սիրում էի աֆորիզմներ կարդալ:
5. Ձեզ մոտիվացնում է…
Ամեն մի լավ բան, օրինակ ձեր ժպիտը: Բոլորն անձրևից խորշում են, բայց բարակ անձրևը կարող է ինձ ոգեշնչել: Առվի կարկաչը, բնությունը: Ես ծնվել եմ Գեղաձոր գյուղում: Ալագյազի մաքուր օդը, մոտերքով հոսող ջուրը միշտ ոգևորել են ինձ: Քննությունից առաջ պարտադիր պիտի գնայի գյուղ:
6. Ժպիտ է պարգևում…
Փոքրիկ երեխայի ծիծաղը, լավ հայի օգտակար աշխատանքը, լավ երաժշտությունը:
7. Ձեզ տխրեցնում է…
Չարությունը, անհեթեթ կեցվածքը, ատելությունը, նախանձը: Հիշում եմ՝ հայրս ասում էր, որ նման մարդիկ դժբախտ են և նախանձությունն առաջին հերթին իրենց է ուտում:
8. Երբեք մի ասեք…
Որ դիմացինը նույնը կտա Ձեզ, կփոխհատուցի:
9. Այսօրվա սերունդը…
Շատ իրարամերժ է ու տաղանդավոր:
10. Դասախոս լինելը…
Կարծում եմ պիտի ծնվես դասախոս: Մեծ արվեստ կա դասախոսության մեջ, դերասանություն կա, բայց ոչ արհեստական, այլ բնատուր:
11. Լավ ապագա կերտելու համար պետք է…
Նվիրում, աշխատանք: Այլ հարց է, որ կլինեն խոչընդոտներ կամ խանգարողներ:
12. Լավ կրթության համար պետք է…
Միջավայր, ցանկություն, դժվարություններ հաղթահարելու կամք:
13. Ինչպես և ինչից սկսվեց մասնագիտական կողմնորոշումը:
Դա գալիս է բնավորությունից. ամեն ինչում տրամաբանական կապ եմ փորձում տեսնել: Մաթեմատիկան այն գիտությունն է, որ տարածություն կամ ժամանակ չի ճանաչում, այն փոքր տարիքից գրավել է ինձ:
14. Ինչպիսին պիտի լինի ուսանողն ըստ Ձեզ:
Ուսանողը սկզբում պիտի հարգի իրեն, հետո՝ դասախոսին:
15. Ինչպիսի նախադրյալներ կան Հայաստանում լավ մասնագետ դառնալու համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաները աշխարհում մեծ պահանջարկ ունեն: Իսկ հայ մաթեմատիկական դպրոցը, կարծում եմ, լավ վիճակում է: Հավատում եմ՝ կգտնվեն տաղանդավոր երիտասարդներ, որ կստանձնեն մաթեմատիկան բարձր պահելու իրենց վրա դրված առաքելությունը:
16. Ինչպես կարող է ուսանողը գտնել համալսարան- աշխատավայր տանող ճանապարհը:
Շատ ուժեղ ուսնողներին այդ ճանապարհը միանգամից է տրվում. կան գործարարներ, որ գտնում են այդ ուսանողներին: Կա ազատություն. ուսաողները կարողանում են աշխատել մասնավոր հիմարկներում:
Հարցազրույցի տեսանյութը այստեղ:
Միլենա Մովսեսյան