- Main
- Node
- Օրենսդրական նախաձեռնություններ
October 05, 2018 | 14:21
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Օրենսդրական նախաձեռնություններ
Սահմանադրություն և քաղաքացիական օրենսդրություն
Սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում կայացավ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Օրենսդրական նախաձեռնություններ» միջոցառման առաջին փուլի առաջին հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին հիմնականում Սահմանադրությանը և քաղաքացիական օրենսդրությանը: Մասնավորապես քննարկվեցին քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքի բարելավմանը վերաբերող, զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերին, պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հարաբերակցությանը, անչափահասների քաղաքացիաիրավական պատասխանատվությանը և այլն: Ծավալված քննարկումների արդյունքում առաջարկվեցին հետաքրքիր և միևնույն ժամանակ բավականաչափ կիրառելի լուծումներ, որոնք տեղ կգտնեն ուսանողների արդեն պատրաստի նախագծերում և համապատասխան ընթացակարգերի արդյունքում կուղարկվեն իրավասու պետական մարմիններին` հետագա ընթացքն ապահովելու համար:
Պրոֆեսորադասախոսական կազմը ևս անմասն չմնաց. ներկա դասախոսները քննարկեցին առաջարկությունները` համարելով դրանք, ըստ էության, իրավաչափ և առաջարկեցին երկրորդ հանդիպման ժամանակ արդեն խորապես ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկությունը և մշակել լուծման խելամիտ տարբերակներ:
Հեղինակ` Դավիթ Ղարիբյան, Իրավագիտության ֆակուլտետ