- Main
- Node
- Մարքեթինգի և հոգեբանության կապը
October 05, 2018 | 15:04
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Մարքեթինգի և հոգեբանության կապը
Հոգեբանությունը ծաղկեցնում է մարքեթինգային ոլորտը
Սեպտեմբերի 19-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ԵՊՀ 8-րդ մասնաշենքի 302 լսարանում անց կացվեց մարքեթինգի և հոգեբանության կապին վերաբերվող սեմինար-քննարկումը:Ներկա էին մոտ 25 ուսանողներ տարբեր ուսումնական հաստատություններից և կազմակերպություններից: Բանախոսն էր հայտնի Microsoft ընկերության գործընկեր հանդիսացող Madatech ընկերության տնօրեն Դավիթ Բաբայանը:
Միջոցառումն անց կացվեց քննարկման ձևաչափով: Հետաքրքիր մոտեցումներ տրվեցին տարբեր հոգեբանական և մարքեթինգային եզրույթներին: Խոսեցինք մարդու որոշման կայացման հիմքում ընկած երևույթների մասին և ո՞ր հոգեբանական գործոնները կարող են օգտագործվել մարքեթինգի համար: Քննարկվեցին հայտնի կազմակերպությունների մարքեթինգային մոդելները: Անդրադարձ կատարվեց նաև նեյրոմարքեթինգին և PR-ին:
Հեղինակ` Մարիամ Մանուկյան