- Main
- Node
- Օրենսդրական նախաձեռնություններ
October 15, 2018 | 13:44
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Օրենսդրական նախաձեռնություններ
ՈՒԳԸ-ն հանդես է գալիս նոր առաջարկներով
Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կայացավ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Օրենսդրական նախաձեռնություններ» միջոցառման առաջին փուլի երկրորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին նախորդ փուլի ժամանակ քննարկված առաջարկությունները, ինչպես նաև մի շարք նոր առաջարկություններ: Հատկապես քննարկվեց քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքի բարելավմանը վերաբերող առաջարկությունը, որի արդյունքում կազմվեց համապատասխան գրություն, որը արդեն պատրաստի նախագծի հետ միասին կուղարկվի համապատասխան պետական կառավարման մարմնին: Ծավալված քննարկումների արդյունքում առաջարկվեցին հետաքրքիր և միևնույն ժամանակ բավականաչափ կիրառելի լուծումներ, որոնք տեղ կգտնեն ուսանողների արդեն պատրաստի նախագծերում: Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս պրոֆեսորադասախոսական կազմը անմասն չմնաց. ներկա դասախոսները քննարկեցին առաջարկությունները` համարելով դրանք, ըստ էության, իրավաչափ, և կտան դրանց վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը արդեն պատրաստի նախագծերի առկայության դեպքում:
Հեղինակ` Դավիթ Ղարիբյան