- Main
- Node
- Այց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
October 15, 2018 | 13:53
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Այց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Որո՞նք են մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները
2018թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այցելեցինի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, աշխատանքի հիմնական սկզբունքներն և գործունեության ուղղությունները, հատկապես փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այցը կազմակերպվել էր ԵՊՀ իրավաբանական կլինիկայի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ կողմից։ Քննարկման սկզբում Պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանն ուսանողներին ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սահմանադրական և օրենսդրական կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում, զուգահեռներ տարվեցին միջազգային փորձի և Հայաստանյան պրակտիկայի միջև, քննարկվեցին փախստականների իրավունքնեևրի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություննրը: Այնուհետև ՄԻՊ աշխատակազմի այլ աշխատակիցներ ներկայացրեցին ՄԻՊ դիմելու, հաշվետվություններ կազմելու կարգը, ինչպես նաև առանձնացվեցին երեխայի իրավունքների կարևորությունը, դրանց խախտման դեպքերի արձանագրման հրատապությունը։ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ուսանողներին ներկայացվեց նաև փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության ոլորտում Պաշտպանի կատարած աշխատանքը: Այս թեմայով հանդես եկավ ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի իրավաբանական բաժնի ներկայացուցիչը, որը ներկայացրեց փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության ոլորտում ՄԱԿ ՓԳՀ մանդատը և վերջինիս կողմից իրականացվող գործունեությունը Հայաստանում: Հատկապես շեշտադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարությունը փախստականների իրավունքների պաշտպանության և արդյունավետ իրացման գործում։
Հեղինակ` Վիկտորիա Հակոբջանյան