- Main
- Node
- ՉԻՆԱՍՏԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒՂԵԾԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ԱՐՀԵՍԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ»
October 19, 2018 | 16:53
Գիտություն
ՉԻՆԱՍՏԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒՂԵԾԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ԱՐՀԵՍԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ»
Չինաստանի Չենդու քաղաքի հետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են լուսավորության համար նախատեսված արբանյակ՝ «արհեստական լուսին»:
«People» հրատարակությունը հաղորդում է, որ այս համալսարանի ներկայացուցիչ Վու Չունֆենի հավաստմամբ, արբանյակն ուղեծիր է ուղարկվելու 2020 թվականին: Արբանյակի լուսավորությունը 6 անգամ գերազանցում է լուսնի իրական լույսը: Այն կարողանալու է լուսավորել 10-80 կմ դիամետր ունեցող թաղամասերը, ինչպես նաև այլընտրանքային լույսի տարբերակ է լինելու փողոցային լուսատուների փոխարեն:
Այս արբանյակի փորձարկումները սկսվել են դեռևս մի քանի տարի առաջ, հիմա այն գրեթե պատրաստ է օգտագործման համար: Գիտնականները չեն բացահայտում ծրագրի բոլոր գաղտնիքները, բայց նշում են, որ արբանյակի ստեղծման համար իրենց ոգեշնչել է ֆրանսիացի նկարիչը, որը պատկերել է հայելիների շարք: Հայելիների այդ շարքը շրջապատում է Երկիր մոլորակը և արտացոլում է լույսը:
Մասնագետների հավաստմամբ, անհանգստանալ, թե արհեստական լուսինը կարող է խանգարել բնակիչներին կամ գիշերային կենդանիներին,անիմաստ է: Արբանյակի լույսը լինելու է մեղմ և ցրված, ինչի շնորհիվ էլ ոչ մի բացասական ազդեցություն չի ունենալու:
Նյութի աղբյուրը՝ https://www.gazeta.ru
Թարգմանեց Մարինե Առաքելյանը