- Main
- Node
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՓԱՍՏն ԵՐԻՏԹՈւՐՔԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐՈւՄ
November 21, 2018 | 13:41
Քաղաքականություն
Կրթություն
Գիտություն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՓԱՍՏն ԵՐԻՏԹՈւՐՔԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐՈւՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության փաստը երիտթուրքերի դատական վավերագրերում» խորագրով դասախոսությունը:
Դասախոսության բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը: Բանախոսը ներկայացրեց երիտթուրքերի դատավարությունները, վերջիններիս գործելաոճը, կայացրած վճիռները և այլն:
Անդրադառնալով դատավճիռներին և երիտթուրքերի գործելաոճին` բանախոսը նշեց, որ ցավալի է, երբ տեսնում ենք, թե ինչպիսի ոգևորությամբ են հիշում և նոր սերնդին փոխանցում այն ոճրագործների անուններն, ովքեր «հերոսներ» են ներկայացվել թուրք հասարակության մեջ: Այնուհետև հավելեց, որ Թուրքիայում շատ վայրեր կոչվում են թուրք ոճրագործների անուններով: Բանախոսը նշեց, մի օրինակ, որ դպրոցներից մեկն են կոչել այդպիսի ոճրագործերից մեկի անունով, և հավելեց. «Հետաքրքիր է՝ ինչպիսի սարսափ կպատի թուրք աշակերտներին, երբ իմանան, թե իսկապես ով է եղել այն մարդը, ում անունով կոչվել է նրանց դպրոցը»:
Դասախոսության ավարտին մասնակիցները իրենց հուզող հարցերը հղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ:
Հեղինակ` Արգամ Համբարձումյան