- Main
- Node
- ՈՐՔԱՆՈՎ ԷՐ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ 4-ՐԴ ԴԱՐՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԵՏՈւԹՅՈւՆ
November 21, 2018 | 13:51
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ՈՐՔԱՆՈՎ ԷՐ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ 4-ՐԴ ԴԱՐՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԵՏՈւԹՅՈւՆ
Նոյեմբերի 16-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը և «Ուսում» հանրակրթական դպրոցը համատեղ կազմակերպել էին բանավեճ-քննարկում:
Բանավեճ-քննարկման թեման էր` «Որքանով էր նպատակահարմար 4-րդ դարում Հայաստանը դարձնել քրիստոնյա պետություն» : Բանավեճը տեղի ունեցավ «Ուսում» դպրոցում գործող «Ալֆա 97» բանավեճի ակումբի և Պատմության ֆակուլտետի ուսանողներից կազմված «ԵՊՀ» թիմի միջև: Բանավեճը վարում էր՝ Արգամ Համբարձումյանը:
Բանավեճի սկզբում դպրոցի փոխտնօրե նԱրթուր Մկրտչյանն ողջունեց այս նախաձեռնությունը և հաջող պայքար մաղթեց բոլորին։ Բանավեճն ընթացավ չորս փուլով:
Ամփոփելով բանավեճն ընդհանուր դիտողություններով հանդես եկան նախագահող անձնակազմը: Այնուհետև բոլոր մասնակիցները պարգևատրվեցին ԵՊՀ ՈՒԳԸ հոդվածների ժողովածուներով:
«Ուսում» հանրակրթական դպրոցի փոխտնօրեն Արթուր Մկրտչյանը նշեց, որ ցանկալի է, որ նման բանավեճ-քննարկումները շարունակական լինեն։
Իսկ բանավեճի եզրափակիչ խաղը կկայանա հաջորդ շաբաթ ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Այնուհետև կկայանա կլոր սեղան քննարկում, որի ընթացքում ուսանողները և աշակերտները կքննարկեն բանավեճի ընթացքում կատարված հարցադրումները, որից հետո բանախոսի մասնակցությամբ կքննարկվի նոր թեմա:
Հեղինակ` Արգամ Համբարձումյան