Էդուարդ Աթայանի փիլիսոփայության հետքերով
Նոյեմբերի 20-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Էդուարդ Աթայանի փիլիսոփայության հետքերով» խորագիրը կրող սեմինար-քննարկում:
Հանդիպման ընթացքում խոսվեց Աթայանի փիլիսոփայության համար <<մուտք>> հանդիսացող մի շարք կարևոր առանցքների մասին։ Մասնավորապես ներկայացվեցին փիլիսոփայի ազատության, իմաստության և լեզվի փիլիսոփայական հիմնախնդիրների շուրջ ունեցած այն հիմքային հայացքներն, որոնցով պայմանավորված է հեղինակի աշխարհայացքը։
Սեմինարն ուղեկցվեց հետաքրքիր քննարկումով և ավարտվեց թեմային առավել լայն տարածում տալու համար կազմակերպչական աշխատանքներ տանելու բազմակողմանի որոշմամբ։ Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ և Էդուարդ Աթայանի եղբորորդին ՝ Արա Աթայանը:
Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան