ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՆՔՆՈւԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈւՐՋ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին կազմակերպվել էր հանդիպում Գերմանիայի Նյուրնբերգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Մորից Ֆլորինի հետ:
![1543587725](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/rvCmBfTLW66NVvoZrcTpXmgMB8.jpeg?h=5009cb2b&itok=rk4XoTyo)
Նյուրնբերգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Մորից Ֆլորինը նախ ողջունեց ուսանողներին, դասախոսներին և նշեց, որ ցանկալի է ֆակուլտետում շարունակական լինեն նմանատիպ դասախոսությունները:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադառցավ Խորհրդային իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականությանը, դրանց հետևանքներին և այլն: Իսկ դասախոսության ավարտին սիրով պատասխանեց ներկաների հարցերին:
Դասախոսությանը ներկա էին ուսանողներ ֆակուլտետի բոլոր բաժիններից և դասախոսական կազմից:
Հեղինակ` Արգամ Համբարձումյան