Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք
Մայիսի 14-ին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ինչպես գրել գիտական աշխատանք» թեմայով սեմինարը, որը վարում էր Սերվիս բաժնի ասպիրանտ Շամամ Գևորգյանը։
![1561380811](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/vuvrVF2xBI7LW6KDWmsKEE97M8.jpg?h=dec22bcf&itok=43KEXF0f)
Սեմինարի ընթացքում բանախոսի կողմից ներկայացվեցին այն հիմնական հմտությունները, որոնք անհարաժեշտ են ուսանողին հետազոտական աշխատանք կատարելու և հոդված գրելու համար: Անդրադարձ եղավ այն խնդիրներին ու ռիսկերին, որոնց բախվում են ուսանողները գիտական հոդված գրելու ընթացքում։ Բանախոսի յուրովի մեկնաբանումը տվյալ թեմայի վերաբերյալ դրականորեն ազդեց և մոտիվացրեց մասնակից ուսանողներին, ովքեր մեծ ոգևորությամբ մասնակցում էին քննարկմանը և ուղղում տարատեսակ հարցեր: Ակտիվ և պրոդուկտիվ քննարկման միջոցով ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Հեղինակ` Արմինե Թովմասյան