- Main
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
October 01, 2019 | 14:09
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Սեպտեմբերի 27-28-ը Մոսկվայում տեղի է ունեցել Իրավաբանների միջազգային միության VII համագումարը, որի ընթացքում տեղի են ունեցել Իրավաբանների միջազգային միության նախագահի և ղեկավար կազմի ընտրություններ:
Իրավաբանների միջազգային միությունը ստեղծվել է 1989 թվականին: Այն նպատակ ունի աջակցելու իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքներին: Միությանն անդամակցում են մի քանի հազար անդամներ, ինչպես նաև ավելի քան 200 իրավաբանական ասոցիացիաներ:
Իրավաբանների միջազգային միության համագումարի ժամանակ, ի թիվսմյուս օրակարգային հարցերի, տեղի են ունեցել միության նախագահի և ղեկավար կազմի ընտրություններ:
Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է հեղինակավոր կառույցի երկարամյա ղեկավար, ՌԴ վաստակավոր իրավաբան Անդրեյ Տրեբկովը, իսկ միության փոխնախագահ` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը:
Համագումարի ժամանակ Գագիկ Ղազինյանը Միության նախագահին է հանձնել «ԵՊՀ ոսկե մեդալ»` հաշվի առնելով Միության 30-ամյակը, ինչպես նաև Ա. Տրեբկովի անձնական զգալի ներդրումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և այլ համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ու իրավաբանական դպրոցների միջև գործընկերային արդյունավետ կապերի հաստատման ու զարգացման գործում:
Պատրաստեց Քնար Միսակյանը