October 04, 2019 | 19:18
Ուսանողական
Դատախաղի բանավոր փուլ են անցել Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1», «ԵՊՀ-2», Գավառի պետական համալսարանի «Աժդահակ», Արցախի պետական համալսարանի «Արցախ» և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» ու «Ֆեմիդա» թիմերը:
Դատախաղի ժյուրիի կազմում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայտնի փաստաբան և նոտար Էրիխ Յոսթերը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը և փաստաբան Արմինե Ֆանյանը:
Թիմերը մրցելու են և՛ որպես պաշտպանական կողմ, և՛ որպես մեղադրական կողմ, իսկ հոկտեմբերի 6-ին տեղի է ունենալու եզրափակիչ փուլը: